AM
5 September 2022 - 14:40 AMT

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կստանձնի Լիզ Թրասը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը հաղթել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարում։ Այդ մասին հայտարարվել է ներկուսակցական քվեարկության արդյունքների հիման վրա։

47-ամյա Լիզ Թրասը ստացել է Պահպանողական կուսակցության 81,326 շարքային անդամի ձայն, 42-ամյա ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը՝ 60399, գրում է ՏԱՍՍ-ը։

Այսպիսով Թրասն արդեն սեպտեմբերի 6-ին վարչապետի պաշտոնում կփոխարինի Բորիս Ջոնսոնին։

Թրասը կդառնա Մեծ Բրիտանիայի 56-րդ վարչապետը։ Նա կլինի նախարարների կաբինետի երրորդ կին ղեկավարը Մարգարեթ Թեթչերից և Թերեզա Մեյից հետո։ ‌