AM
6 Սեպտեմբեր 2022 - 08:39 AMT

Արամ Ա-ն և Իրանի դեսպանն իրանահայությանը և Լիբանանի նախագահական ընտրություններին առնչվող հարցեր են քննարկել

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի և Իրանի նորանշանակ դեսպան Մուջդապի Ամանիի հանդիպմանն արծարծվել են Իրանի հայությանը և Լիբանանի առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:

Դեսպանն անդրադարձել է Իրանի հայության գործուն մասնակցությանը երկրի զարգացմանն ու առաջդիմությանն ուղղված աշխատանքներին: Վեհափառ Հայրապետը իր հերթին շեշտել է Իրանի հայութեան եզակի դերը սփյուռքահայության կյանքում, տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Նախագահական ընտրությունների մասով կաթողիկոսն ու դեսպանը ընդգծել են, որ նախագահի ընտրությունը պետք է ընդունելի լինի բոլորին կողմերի համար և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու կարողություն ունենա: