Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի ստորաբաժանումները համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնում Ադրբեջանում։ Մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել Գյանջայի քաղաքապետը, ադրբեջանական և թուրքական բանակների բարձրաստիճան սպաներ, գրում է Еrmenihaber-ը։
Հայտարարվել է, որ հիշյալ զորավարժությունը նպատակ ունի զարգացնելու երկու երկրների ռազմաօդային ուժերի փոխգործակցությունը, ինչպես նաև պլանավորել համատեղ գործողություններ։
Վարժանքներում ներառված են նաև որոնողափրկարարական աշխատանքները։