AM
6 September 2022 - 13:27 AMT

«Բարսելոնան» և «Ռեալը» ևս հետաքրքրված են Արսեն Զախարյանով

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնվել է նաև իսպանական Պրիմերայի ակումբների հետաքրքրությունների դաշտում։ Մասնավորապես, նրա խաղին են հետևում Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան», գրում է Sport.es։

Նշվում է, որ Զախարյանի համար մրցավազքում առաջատարը Լոնդոնի «Չելսին» է, գրում է Championat.com-ը։

Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնի ակումբը պատրաստ է ձեռք բերել 19-ամյա ֆուտբոլիստին՝ 15 մլն եվրո հրաժարագին վճարելով, սակայն, օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ «Չելսի» տեղափոխվելու Զախարյանի շանսերը նվազում են։ Բոլոր կողմերը շահագրգռված են գործարքում, սակայն հարկավոր էր մի քանի հարց լուծել։ Գլխավոր խոչընդոտը գումարի փոխանցումն էր ռուսական ակումբին, ինչը խնդրահարույց է դարձել ՌԴ դեմ գործող պատժամիջոցների պատճառով։ Գործարքը չհաջողվեց կատարել մինչև սեպտեմբերի 1-ը, երբ փակվում էր տրանսֆերային պատուհանը։

Այժմ ակումբներն աշխատում են 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձմռանն ապահովելու ուղղությամբ։

Ընթացիկ խաղաշրջանում Զախարյանն ակումբի կազմում 7 խաղի է մասնակցել, 1 գոլի հեղինակ է դարձել և 2 գոլային փոխանցման։