AM
7 Սեպտեմբեր 2022 - 06:48 AMT

Ադրբեջանական համալսարանում կրկին մեկնարկում է հայոց լեզվի դասընթացը

Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում (UNEC) կրկին մեկնարկում են հայոց լեզվի դասընթացը։

UNEC-ից հայտնել են, որ դասընթացի նպատակը հայկական ԶԼՄ-ների հրապարակումներին համակարգված կերպով հետևելն է, վերլուծական նյութեր պատրաստելը՝ ամբողջական տեղեկատվություն ստանալով հայալեզու աղբյուրներից, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

Նշվում է, որ դա թույլ կտա հետևել Հայաստանի առկա տնտեսական իրավիճակին և ընդհանուր վիճակին, ինչպես նաև, հանդես գալ «գիտական հոդվածներով և իրազեկել համաշխարհային հանրությանը»։ ‌