AM
7 Սեպտեմբեր 2022 - 10:20 AMT

Խանումյանը Ֆրանսիայի Սենատի մեծամասնության ղեկավարի հետ հանդիպմանն Արցախին վերաբերող հարցեր է քննարկել

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Ֆրանսիայի Սենատի մեծամասնության ղեկավար Բրունո Ռըտայոյի հետ հանդիպմանը քննարկել է Արցախին վերաբերող հարցեր։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Պարոն սենատորը Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի զեկուցողն էր, 2021թ. նոյեմբերին ևս հանդիպել էինք, ապա դեկտեմբերին այցելել էր Ստեփանակերտ։

2021 թ. վերջին Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծման նախաձեռնողն է»,-ասվում է գրառման մեջ։