ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նորմալ է վերաբերվում ռուսական բիզնեսի մի հատվածի տեղափոխմանը Հայաստան և ԵԱՏՄ մյուս երկրներ, եթե մեկնողներին ավելի հարմար է այդպես աշխատել։
«Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ օգտակար է ռուսական բիզնեսին։ Կարելի է աշխատել Երևանում, իսկ փաստացի ապրել Մոսկվայում, դրան ոչ ոք չի խանգարում։ Մեկնածներից շատերն արդեն վերադարձել են, հասկացել են, որ ոչ մի ահավոր բան այստեղ տեղի չի ունենում, ամեն ինչ կայուն է։ Եթե ոմանց դուր է գալիս աշխատել Հայաստանում, խնդրեմ»,-ասել է Պուտինը Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովում, գրում է ՏԱՍՍ-ը։
Պուտինն ասել է նաև, որ ոմանք ընտրում են ոչ թե Երևանը, այլ Բաքուն, «Ղազախստանում ևս շատ լավ ֆինանսական գոտի է ստեղծվել»։ Ըստ նրա, առավել հաճախ մեկնում են ՏՏ ոլորտի հետ կապված բիզնեսի ներկայացուցիչները։
Ընդլայնված նիստի ժամանակ մոդերատորը նշել է, որ ՀՀ-ն բախվել է Ռուսաստանից «աշխատանքային միգրանտների ներհոսքի հետ» և հարցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես են ռուսաստանցիները հարմարվել և ինչ դեր են կատարում երկրի տնտեսության մեջ։
ՌԴ նախագահը միջամտել է, ասելով, որ Ռուսաստան ավելի շատ հայ է եկել՝ ավելի քան 2 մլն։
«Մինչ Նիկոլը կսկսի պատասխանել, ուզում եմ ասել, որ Ռուսաստան ավելի շատ հայ է եկել։ Ավելի քան 2 մլն մարդ»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ խոսել էԼՂ շուրջ իրավիճակի մասով Փաշինյանի հետմշտական շփման մասին։






