Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի կողմից 5 հայ ռազմագերու փոխանցումը ՀՀ-ին և հատկանշական է համարում, որ փոխանցումը տեղի է ունեցել առանց միջնորդների։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից 5 հայ գերու ազատ արձակման մասին լուրը՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպումից հետո։ Սա կարևոր մարդասիրական ժեստ է, նաև հատկանշական է, որ փոխանցումը տեղի է ունեցել առանց միջնորդների»,-ասվում է գրառման մեջ։
Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը 5 հայ ռազմագերու է վերադարձրել հայկական կողմին: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է նրանց անունները․
1. Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,
2. Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,
3. Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,
4. Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,
5. Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր: