ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 01.09.2022թ. մեղադրական դատավճռով ԱՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կատարելու եղանակով համայնքին 1,933,000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Հաշվի առնելով ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված լինելը, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, դատարանը նրան ենթարկել է 540,000 դրամի չափով տուգանքի, ասվում է Արցախի դատախազության հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






