AM
12 Սեպտեմբեր 2022 - 08:54 AMT

Իսպանիայից 40 վիրաբույժ կժամանի Արցախ․ Բարեգործական վիրահատություններ կանեն

Սեպտեմբերի 19-23-ն Արցախ կժամանի Իսպանիայի` Մադրիդ, Վալենսիա, Սարագոսա, Իբիցա, Նավարա, Բիլբաո քաղաքներից իսպանացի առաջատար վիրաբույժների 40 հոգանոց բժշկական թիմ, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Այցը կիրականացվի «Վիրաբույժները գործում են» հիմնադրամի և Հայաստանի բարեկամներ բժշկական ասոցիացիայի համատեղ ծրագրով։

Բժիշկները կիրականացնեն բարեգործական վիրահատություններ Արցախի բնակիչների համար: ‌