Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը U 18 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության միանձնյա առաջատարն է:
Մկրտչյանը 4 հաղթանակ է տարել։ 5-րդ ու 6-րդ տուրերում Մարիամը նոր հաղթանակներ է գրանցել։ Հայ շախմատիստուհին հաղթել է Մոնղոլիայից Բաթ-Էրդենե Մունգունզուլին և Ղազախստանից Լիա Կուրմանգալիևային, գրում է Sputnik Արմենիան։
Վեց տուրից հետո Մարիամ Մկրտչյանը 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է՝ կես միավորով գերազանցելով հետապնդող մրցակցին Իսպանիայից:
Աշխարհի պատանեկան առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 5-ին և կտևի մինչև սեպտեմբերի 17-ը:
Հայաստանը մրցաշարին ներկայացված է 12 շախմատիստով, որոնք հանդես կգան մինչև 14, մինչև 16 և մինչև 18 տարեկանների խմբերում:
Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են Բենիկ Աղասարովը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ալեքս Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Սարգիս Սարգսյանը, Անի Ավետիսյանը, Մարիա Գալստյանը, Մարիամ Խաչատրյանը, Մարիամ Մկրտչյանը և Վերոնիկա Խաչատրյանը:
Մրցումներն անցկացվում են շվեյցարական համակարգով՝ 11 տուրերով: