ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մասնակի զորահավաքի մասին։ Փաստաթուղթն արդեն հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը հայտարարել է, որ զորակոչI ենթակա են միայն պահեստազորում գտնվող քաղաքացիները, որոնք որոշակի փորձ ունեն։ Նրանք նաև պարտադիր կերպով լրացուցիչ նախապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով Ուկրաինայում պատերազմի փորձը։
Զորահավաքը մեկնարկում է սեպտեմբերի 21-ից։ Ինչպես հայտարարել է ավելի ուշ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, զորակոչվելու է 300,000 մարդ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Փաստաթղթում նշվում է, որ մասնակի զորահավաքից կարելի է ազատվել ըստ տարիքի, առողջական վիճակի և ազատազրկման մասին դատավճռով։
Տարածաշրջանների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել մասնակի զորակոչը՝ զորահավաքով զորակոչվածները կհամարվեն պայմանագրային զինծատայողներ։
Ռազմարդյունաբերական համալիրի աշխատակիցները զորակոչի հետաձգման իրավունք կստանան։