Սեպտեմբերի 22-ին Հայտնի գործարար և բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վարդանյանը։
Նշվում է, որ հիմնական քննարկումը աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր մարտահրավերների պայմաններում Արցախի անվտանգության ապահովման հարցերի շուրջ էր:
«Արձանագրեցինք, որ չնայած աշխարհաքաղաքական զարգացումներին ու ցնցումներին՝ մենք ինքներս, համախմբվելու ու ջանքերը միավորելու պարագայում, մեծ դեր կարող ենք ունենալ մեր իսկ անվտանգության ապահովման հարցում»,-ասվում է գրառման մեջ։
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվել է Արցախ և հիմնել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատ։






