AM
13 Հոկտեմբեր 2022 - 09:31 AMT

ՀՀ-ն ձեռնպահ է մնացել ՄԱԿ ԳՎ-ում ՌԴ դեմ բանաձևի քվեարկության ժամանակ

Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ ԳՎ-ում հակառուսական բանաձևի քվեարկության ժամանակ՝ Դոնեցկի ժողովրդական հանրապետության, Լուգանսկի ժողովրդական հանրապետության, Խերոսնի և Զապարոժյեի շրջանների հանրաքվեները չճանաչելու, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ։

ՀՀ-ից բացի ձեռնպահ է մնացել ևս 34 երկիր, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կողմ է քվեարկել 143 երկիր, դեմ՝ 5։

Դեմ են քվերակել ՌԴ-ն, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան և Սիրիան։

Բանաձևում նշվում է, որ խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում, ըստ ՄԱԿ Կանոնադրության դրույթների»։

Բանաձևով նաև դատապարտվում են չճանաչված տարածքներում իրականացված հանրաքվեները, ինչպես նաև կոչ է արվում ՌԴ-ին՝ «ամբողջությամբ և առանց նախապայմանների դուրս բերել զորքն Ուկրաինայի տարածքից վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ ‌