AM
18 Հոկտեմբեր 2022 - 12:10 AMT

Էրդողանի խոսնակ․ Փաշինյանը գործընթացը լավ է տանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, խոսելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացների մասին, ասել է, որ Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել, որին պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը։ Այդ մասին նա ասել է A Haber թուրքական հեռուստաընկերության եթերում։

«Փաշինյանն այս գործընթացը լավ է տանում՝ չնայած սփյուռքի ընդդիմությանը և ճնշումներին», – հավելել է թուրք պաշտոնյան, գրում է «Ազատությունը»։

Քալընը գոհունակությամբ է խոսել հարևանների հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված Հայաստանի իշխանությունների քայլերի մասին՝ շեշտելով, որ «պետք է առաջ շարժվենք՝ քայլեր ձեռնարկելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ»։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարՄևլութ Չավուշօղլուն, անդրադառնալովՀայաստանի ու Թուրքիա ԱԳ նախարարներիմիջև հանդիպման հնարավորության մասին հարցին, ասել է, որ նմանպայմանավորվածություն դեռևս չկա։Նա շեշտել է, որ իրենք բոլոր հարթակներում՝ երկկողմ կամ եռակողմ, միշտ պատրաստ են հանդիպել: