Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արգիմոնը կիսում է Ադրբեջանի ագրեսիան դատապարտող Ուրուգվայի Սենատորների պալատի հայտարարությունը։ Այդ մասին ան գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին։
«Կիսում եմ Ուրուգվայի Սենատի ընդունած հայտարարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների վերաբերյալ, որը միաձայն է ընդունվել, և համերաշխություն հայտնում հայ ժողովրդին», – ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը: Այս մասին ասվում է Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարության մեջ։






