ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կգործուղի Հայաստան, որը երկրում կլինի հոկտեմբերի 21-27-ը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Խումբը ՀՀ կժամանի Երևանի հրավերով։
Նշվում է, որ այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա համալիր անվտանգության հայեցակարգի շրջանակում։
Տեխնիկական խումբը բաղկացած կլինի միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից։ Խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող շրջաններ և կխորհրդակցի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հայտնել էր, որ Երևանը դիմել է ԵԱՀԿ-ին՝ Ադրբեջանի հետ սահման դիտորդներ գործուղելու խնարդնքով։
ՀՀ-ում է գտնվում ԵՄ տեխնիկական խումբը, որին հաջորդելու է ԵՄ դիտորդական առաքելությունը, բաղկացած 40 հոգուց, որը կտեղակայվի ՀՀ կողմից Ադրբեջանի հետ սահմանին և ՀՀ-ում կմնա 2 ամիս։