AM
21 Հոկտեմբեր 2022 - 08:32 AMT

Ռուբեն Վարդանյանի բանաձևը՝ ԼՂ համար․ «Կողքի կողքի, բայց ոչ միասին»

Հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, որը համաձայնել է ստանձնել ԱՀ պետնախարարի պաշտոնը, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի համար միակ «աշխատող» բանաձևըկլինի «կողք կողքի, բայց ոչ միասին» բանաձևը, որը թույլ կտա գոյակցել հարևանների հետ, բայց չապրել նույն օրենքներով։ Այդ մասին նա ասել է ՌԲԿ-ին տված հարցազրույցում։

«Ինձ թվում է, միակ հնարավոր բանաձևը, որն իրոք կարող է աշխատող լինել, հետևյալն է ՝ «մենք ապրում ենք կողք կողքի, բայց ոչ միասին»։ Սա այն մոդելն է, որը թույլ կտա, մի կողմից, գոյակցել, շփման մեջ լինելով հարևանների հետ, սակայն չապրել նրանց հետ նույն կանոններով, նույն օրենքներով»,-ասել է Վարդանյանը։

Ըստ նրա, դա կարևոր է ստեղծված իրավիճակում, երբ կա «շատ ուժեղ հայատյացություն, երբ կա էթնիկ զտման վտանգ, երբ կա ազգի ոչնչացման վտանգ, որն հազարամյակներով ապրում է իր հողի վրա»։

Հայտնի գործարար և բարերար, Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիրՌուբեն Վարդանյանըֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որնոյեմբերի սկզբինպաշտոնապես կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը։ Նա նշել է, որ մարդիկ հանձինս իրեն ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որը կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները»: