AM
24 Հոկտեմբեր 2022 - 11:34 AMT

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական մշակութային ժառանգության վանդալիզմի և ոչնչացման դեպքերն ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում:

Ադրբեջանական վանդալիզմի վերջին ահազանգերից էր Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում ադրբեջանցիների կողմից ավերված հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին (18-19 դդ.): Գյուղը նույնպես մեծ ավերածությունների է ենթարկվել։