AM
15 April 2009 - 15:49 AMT

Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան-պրի չորրորդ փուլի առաջին շրջանում սեւերով հաղթանակ տարավ ադրբեջանցի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 32-րդ քայլում:

Ներկա պահին ավարտվել են եւս երկու հանդիպումներ. ֆրանսիացի Էթյեն Բակրոն ոչ ոքի ավարտեց խաղը ուկրաինացի շախմատիստ Վասիլի Իվանչուկի հետ: Նույն կերպ ավարտվեցին նաեւ ուկրաինացի շախմատիստներ Պավել Էլյանով – Սերգեյ Կարյակին եւ ռուսաստանցիներ Եվգենի Ալեքսեեւ – Պյոտր Սվիդլեր հանդիպումները:

Առաջին փուլի մնացած հանդիպումները շարունակվում են: ԼՀ