Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրավերով, հայտնում է ISNA-ն։
Նշվում է, որ Իրանի նախագահը Փաշինյանին կընդունի Սաադ-Աբադ համալիրում, իսկ երկու ղեկավարի առանձնազրույցից հետո տեղի կունենա ընդլայնված հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների և պատվիրակության անդամների մասնակցությամբ։
Նախատեսվում է նաև համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում։
Մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում նա հայտարարել է, որ ԻԻՀ համար անընդունելի են տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները, կձեռնարկեն բոլոր քայլերը՝ դիմակայելու անգամ նման մտադրությանը։ ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա են եղել Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:






