Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերը զորավարժություններ են սկսել Իրանի հետ սահմանին։ Այդ մասին հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։
Ըստ զորավարժությունների պլանի, որոնք անցնում են հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմետ Միրզաևի ղեկավարությամբ, զորքերը գործի են դրվել «տագնապ» ազդանշանով, գրում է Haqqin.az-ը։
Զորավարժություններին մասնակցում են նաև ՌՕՈւ և հրթիռահրետանային ուժերի ստորաբաժանումներ։
Զորավարժության շրջանակում կատարվում է հատուկ նշանակության ուժերի հատուկ պատրաստության ստուգում։