Բաքվում ԱՄՆ դեսպանությունը մտահոգություն է հայտնել խաղաղ հավաքների իրավունքի խոչընդոտելու կապակցությամբ և կոչ է արել երկրի կառավարությանը հարգել հավաքների իրավունքը։
Դեսպանատան մամուլի քարտուղար Էլիս Սփենսլին ասել է․«Մենք նախկինի պես մտահոգված ենք Ադրբեջանում իրենց սահմանադրական իրավունքներն իրացնող քաղաքացիների հանդեպ իրականացվող ճնշմամբ։ Մենք կոչ ենք անում կառավարությանը հարգել իր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքը», գրում է Turan-ը։
Վերջին տարիներին Ադրբեջանում փողոցային ակցիաների արգելք է գործում, ինչը հակասում է Ադրբեջանի սահմանադրությանը և «Հավաքների մասին օրենքին»։ Նման ակցիաները խստորեն կասեցվում են ոստիկանության կողմից և սովորաբար ավարտվում են ակտիվիստների ձերբակալություններով, ինչպես, օրինակ հոկտեմբերին 24-ին, երբ ոստիկանությունը կոշտ կասեցրեց «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակցիան Բաքվի քաղաքապետարանի առջև։