AM
12 November 2022 - 12:16 AMT

Ադրբեջանում ձերբակալել են բողոքի ցույցի ավելի քան 200 մասնակցի

Նոյեմբերի 11-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության հանրահավաքը, որի ընթացքում ոստիկանությունը 204 մասնակցի է ձերբակալել։ Կուսակցությունից ասել են, որ դա դեռ ամբողջական ցուցակը չէ, գրում է Turan.az-ը։

Ակցիայի պահանջն էր հավաքների ազատությունը, ցամաքային սահմանների բացումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը։

Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 11-ի 16։00-ին մի խումբ անձինք փորձել են չհամաձայնեցված ակցիա իրականացնել Բաքվի գործադիր մարմնի մոտ։

Ակցիան մոտ մեկ ժամ է տևել։