Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթանակի է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Վերջին տուրից առաջ Մարիամն իր միավորների թիվը հասցրել է 7․5-ի և անհասանելի դարձել մրցակիցների համար։
Մարիամ Մկրտչյանն այս տարի ավելի վաղ նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։