Ամերիկայի Հայկական Համագումարը մտադիր է շարունակել համագործակցությունը ԱՄՆ Կոնգրեսի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացման հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է Համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Պիտեր Ոսբիկյանը: Նա գտնում է, որ հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակումն է հանդիսանում երկրի տնտեսական հիմնախնդիրների հիմնական պատճառը: «Չնայած այն բանին, որ Թուրքիան ԱՄՆ-ի հիմնական գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում, Հայաստանի կառավարությունը պետք է մշտապես բարձրացնի շրջափակման վերացման հարցը»,- ընդգծել է ԱՀՀ-ի ղեկավարը: Նա նշել է նաեւ, որ Համագումարը սերտորեն աշխատում է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ, տարածաշրջանային զարգացման նախագծերին Հայաստանի մասնակցության դեմ ուղղված, Ադրբեջանի հակազդեցությունը նվազեցնելու նպատակով:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: