Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլունշնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ հայտնած ցավակցության համար: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Շնորհակալություն ցավակցական ուղերձի համար»,- ասվում է գրառման մեջ։
Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած «մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին» և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։
Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում, զբոսաշրջային վայրում պայթուն է տեղի ունեցել։ 6 մարդ է զոհվել, 80-ից ավելի տուժածներ կան։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ պայթյունը կատարվել է կնոջ կողմից։ Պայթյունի գործով կա մեկ ձերբակալված։






