Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, ինչպես նաև չճանածված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության զինծառայողները մասնակցում են թուրքական Իսպարտայում ընթացող զորավարժություններին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, գրում է Haqqin.az-ը։
«Մենք միասնական ենք, հավասար և հզոր։ Թյուրքական պետությունների զինծառայողները հանդիպել են Իսպարտայում։ Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության զինծառայողները նախապատրաստություն են անցնում «Բնակավայրերում ահաբեկիչների դեմ պայքարի 21-րդ օպերատիվ դասընթացի շրջանակում»,- ասվում է Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ։