AM
17 Նոյեմբեր 2022 - 10:49 AMT

Ռիքեր․ Մինսկի խումբը չի գործում, բայց ձևաչափի մանդատն ու նպատակը պահպանվում են

Սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, ձևաչափի մանդատն ու նպատակը, սակայն՝ պահպանվում են։

Նա տեղեկացրել է, որ շատ սերտ կապի մեջ է ֆրանսիացի իր գործընկերոջ, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ շահագրգիռ կողմերի հետ, իսկ Բաքուն հայտնել է Մինսկի խմբի հետ փոխգործակցության դադարեցման մասին, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Կոնսենսուսի միջոցով կարող ենք վերջ տալ այդ մանդատին: Կարծում եմ՝ այն ինքնին բավականին օգտակար է, բայց համանախագահության գործընթացը չի գործում»,- նշել է դեսպան Ռիքերը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-n և Ֆրանսիան: Ավելի վաղ ՌԴ-ն հայտարարեl էր, որ ՄԽ մյուս համանախագահներn Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո հրաժարվում են համագործակցել իր հետ, թեև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարեցին, թե պատրաստ են շարունակել աշխատանքը։ Իսկ Ադրբեջանը 2020-ից սկսած հայտարարում է, թե ՄԽ գոյություն չունի և ինքը չի համագործակցելու այդ ձևաչափով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նոյեմբերի 8-ին ելույթ ունենալով զինվորականների առջև կրկին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ ասելով, թե սեպտեմբերի 13-14-ի «գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի գոտու առանցքային ռազմավարական բարձունքներում և Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Նա ասել է նաև, որ ռազմավարական բարձունքներից իրենք կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Սևանա լիճը՝ նշելով, այդ տեղանունների ադրբեջանական տարբերակները։ Ալիևն ասել է նաև, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում ժամանակավոր են տեղակայված։