ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կժամանի Երևան։ Նոյեմբերի 22-ին և 23-ին նա կմասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նեչաևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նախարարը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, ՊՆ ղեկավարների և Անվտանգության քարտուղարների համատեղ նիստին։ Միջոցառումն անցկացվելու է Երևանում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախօրեին»,-ասել է նա։
Ակնկալվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը։






