Մոսկվայի կենտրոնում հրդեհից 7 մարդ է մահացել։ Հրդեհը տեղի է ունեցել Կոմսոմոլսկայա հրապարակում գտնվող ծաղկի պահեստում՝ աղյուսաշեն երկհարկանի շենքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ արտակարգ ծառայություններին հղումով։
«Հաստատվել է 7 մարդու մահվան փաստը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Զոհվածներից 6-ը ՌԴ քաղաքացի է, 1-ը՝ Տաջիկստանի։
Հրդեհը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին։