AM
3 Դեկտեմբեր 2022 - 08:07 AMT

ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել։ Այդ մասին ասվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղեկագրում։

Պարեկություն է իրականացվել 3 ուղղությամբ՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը 30 դիտակետում։

Չնայած վերջին օրերին ամենօրյա դարձած Ադրբեջանի հորդորներին՝ տեղեկագրերում տեղանունների ադրբեջաներեն տարբերակն օգտագործել, ՌԴ ՊՆ-ն շարունակում է օգտագործել հայկական անվանումները։