Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Իգոր Լևիտինը Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են տրանսպորտային տարանցմանն առնչվող հարցեր, գրում է Interfax.az-ը Ադրբեջանի նախագահի կայքէջի վրա հղումով։
«Զրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային քաղաքական, տնտեսական, ինչպես նաև տրանսպորտային տարանցմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հնարավարությունների ընդլայնմանն ու Զանգեզուրի միջանցքին առնչվող հարցեր»,-ասվում է Ալիևի կայքի հաղորդագրության մեջ։
ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։






