Դեկտեմբերի 7-ին` ժամը 13:50-ից սկսած, Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ է դիմել ընդհանուր 19 անչափահաս, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ»: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
ժամը 22:00-ի դրությամբ ստացիոնար բուժումը շարունակում էր 1 երեխա։
Դեպքի մասին հաղորդվել է նաև ԱՀ դատախազությանն ու ներքին գործերի նախարարության ոստիկանությանը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանի ուղեկցությամբ այսօր երեկոյան այցելել է ԱՀ «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն, ծանոթացել թունավորման ախտանշաններով բուժհաստատություն տեղափոխված երեխաների առողջական վիճակին:
ԱՀ դատախազությունը հայտնել է, որ անչափահասների թունավորման դեպքերի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են քրեադատավարական միջոցառումներ։






