AM
8 Դեկտեմբեր 2022 - 07:14 AMT

Հարությունյանը Փարիզում հանդիպել է Մուրադ Փափազյանի հետ․ Քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանը և Հովսեփ Տեր- Գևորգյանը, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը պահանջված և օգտակար է համարել նման հանդիպումները` արժևորելով ՀՅԴ ներդրումն Արցախի զարգացման և զորացման ու համազգային խնդիրների լուծման գործում: