AM
9 December 2022 - 10:31 AMT

ԱՄՆ Սենատի կոմիտեն ՌԴ գործողություններն Ուկրաինայում ցեղասպանություն է ճանաչել

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում ճանաչվում են որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն, գրում է Deutsche Welle-ն։

Բանաձևով կոչ է արվում ԱՄՆ-ին և նրա դաշնբակիցներին շարունակել սատարել Ուկրաինային և «հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար այդ սարսափելի ոճրագործությունների մեղավորներին»։

«Իր գործողություններով Պուտինը շատ պարզ ցույց տվեց, որ իր նպատակն ուկրաինացի ժողովրդի գոյությունը դադարեցնելն է։ Ես անձամբ տեսել եմ նրա դաժանության վկայությունները Իրպենում և Կիևի մարզի այլ շրջաններում»,- հայտարարել է հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը, որը բանաձևի համահեղինակներից մեկը։

Բանաձևի մեկ այլ համահեղինակ, դեմոկրատ Բեն Քարդին ասել է, որ «ուկրաինական ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունները խախտում են բազում կոնվենցիաներ և կարող են բնութագրվել միայն որպես ցեղասպանություն»։

ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմ է սկսել 2022-ի փետրվարի 24-ին։