ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը մեղադրել է արևմտյան երկրներին ՌԴ և Հայաստանի միջև սեպ խրելու փորձերի մեջ։
«Տեսնում ենք` ինչպես են վերջին շրջանում հանրապետութունում ակտիվացել Վաշինգտոնի և Բրյուսելի էմիսարները, ինչպես նաև տարբեր տեսակի արևմտամետ կառույցները, որոնք փորձում են բնակչությանն ու իշխանություններին տրամադրել Ռուսաստանի դեմ, իսկ իրականում գործում են ՀՀ ազգային շահերի դեմ»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն։
Դիվանագետը հավելել է, որ ռուսական կողմը մտադիր է առաջիկայում ևս բոլոր հարցերը լուծել Հայաստանի հետ ազնիվ և անկեղծ երկխոսության միջոցով։
Նա նշել է նաև, որ Արևմուտքը փորձում է նաև մխրճվել ՌԴ մասնակցության ՀՀ և Ադրբեջանի կարգավորման եռակողմ ձևաչափի մեջ։