ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման և վիզաների տրամդրումն ազատականացնելու հնարավորությունը ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերսկսման և Վրաստանի քաղաքացիների հարցում վիզաների ազատականացման հնարավորությանը, ապա, դրա համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորման դեպքում, որոնց մասին Թբիլիսիում լավ գիտեն, չենք բացառում որոշումների կայացումը այդ հարցում»,-ասել է նա։
Նա նաև նշել է, որ Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումն այս տարի հասել է երկնիշ թվի, «մեծապես նաև ՌԴ-ից ներգնա զբոսաշրջության, դրամային փոխանցումների և առևտրի շնորհիվ»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերությունները 2019-ի հուլիսի 8-ից թռիչքներ չեն իրականացնում դեպի Վրաստան։