AM
14 December 2022 - 06:52 AMT

ՌԴ ՊՆ․ Ադրբեջանական կողմն արգելափակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը

ՌԴ պաշտպանության նախարարության Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի դեկտեմբերի 13-ի տեղեկագրում ասվում է, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմն արգելափակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։

Նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ` վերականգնելու քաղաքացիական ավտոմոբիլային ավտոտրանսպորտի երթևեկությունը Ստեփանակերտ-Գորիս ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, տեղեկագրում ասվում է, որ «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն գրանցվել»։

Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել 3 երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։: