AM
14 Դեկտեմբեր 2022 - 09:18 AMT

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ևս կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ևս կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։ Այդ մասին գրառում է կատարվել դեսպանատան Twitter-ի միկրոբլոգում։

«Լաչինի միջանցքի փակումը շլուրջ հումանիտար հետևանքներ ունի և դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,-ասվում է գրառման մեջ։

Դեսպանատունը նաև մեջբերել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։