AM
16 Դեկտեմբեր 2022 - 09:04 AMT

Արցախի արդարադատության նախարարի ԺՊ-ն ազատվել է պաշտոնից

Ժիրայր Միրզոյանն ազատվել է Արցախի արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիրը ստորագրել է դեկտեմբերի 13-ին։

Արցախի արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Կամո Վիլենի Քոչարյանին, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։