AM
26 June 2002 - 18:45 AMT

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ՌԱՆՍԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՈՒՉՈՒԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Տեղեկություններն այն մասին, որ բրիտանական «Ռանսաթ» ընկերությունը «Նաիրիտ-1» ձեռնարկությունում կաուչուկի արտադրության մեջ ներդրել է 5 միլիոն դոլար, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել «Նաիրիտ-2» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Սուքիասյանը: Իրականում, Սուքիասյանի խոսքերով, «Ռանսաթ» ընկերությունը արտադրության մեջ է ներդրել մոտ 500 հազար դոլար, որոնք, հիմնականում, ուղղվել են հումքի գնմանը եւ մարքեթինգային ուսումնասիրություններին: Մեկնաբանելով այս փաստը` Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Աշոտ Շահնազարյանը նշել է, որ խոսելով 5 միլիոն դոլարի մասին, «Ռանսաթ-Հայաստան» ընկերության նախագահ Ամիլ Կումարը, ըստ երեւույթին, ի նկատի ուներ, որ տվյալ գումարը նախատեսվում է ներդնել արատդրության մեջ մինչեւ տարեվերջ: Հիշեցնենք, որ նման հայտարարություն Ամիլ Քումարը արել է հունիսի 12-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: