Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Իրանի հայանպաստ հայտարարություններն Անկարային մտահոգում են նույնքան, որքան Բաքվին, գրում է Trend.az-ը։
Քալընն այդ մասին ասել է NTV հեռուստաալիքին հարցազրույցում։
«Մեզ մտահոգում են Իրանի որոշ հայամետ հայտարարությունները։ Մենք դա քննարկում ենք նաև իրանական կողմի հետ»,- ասել է նա։
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին Էրդողանի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ ասել էր, որ դեմ կլինեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Նմանատիպ բազմաթիվ այլ հայտարարություններ են հնչել Իրանի տարբեր պաշտոնյաներից, այդ թվում՝ երկրի նախագահի և ԱԳ նախարարի կողմից։






