Ստեփանակերտում և Արցախի շրջաններում գործող մթերային առևտրի կետերը պետպահուստից շաքարավազ, ձեթ, հնդկացորեն, բրինձ ու մակարոնեղեն են ստանում:
ԱՀ գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ մատակարարումը բոլորի համար իրականացվում է նույն սկզբունքով ու գնով, հայտնում է Factor.am-ը։
Ապրանքատեսակների առաքումն ապահովող գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը քաղաքացիներին հորդորում է իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանվել է մինչև 15%-ի չափով վերադիր: Ավելի բարձր գնով վաճառած տնտեսվարողները կզրկվեն ապրանքի մատակարարումից:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։






