AM
11 January 2023 - 15:18 AMT

ՖԻԴԵ-ի 2023թ. վարկանիշային առաջին աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 2023թ. վարկանիշային առաջին աղյուսակը` Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ:

Տղամարդկանց ցանկը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: 100 լավագույնների շարքում են Գաբրիել Սարգսյանը (41–րդ) և Հայկ Մարտիրոսյանը (57–րդ):

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 17-րդն է, հայտնում է Հանրային ռադիոն։

Կանանց աղյուսակի առաջատարը չինուհի Հոու Յիֆանն է։

Հայաստանցի շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը զբաղեցնում են հաջորդաբար 35-րդ, 69-րդ, 70-րդ և 85-րդ հորիզոնականները: