AM
12 January 2023 - 07:43 AMT

Գերասիմովը` Ուկրաինայում ՌԴ Միացյալ ուժերի խմբի հրամանատար

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում ՌԴ Միացյալ ուժերի խմբի հրամանատար է նշանակել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։

Նա ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 10 տարի՝ 2012-ի նոյեմբերից։

Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը, որը զբաղեցնում էր ԶՈւ հրամանատարի պաշտոնը, կլինի Գերասիմովի տեղակալը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Գերասիմովի տեղակալներ են նշանակվել նաև ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկովը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ալեքսեյ Կիմը։

Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ 2022-ի փետրվարի 24-ին։ Ուկրաինան մեծաքանակ զենք, ռազմատեխնիկա և այլ օժանդակություն է ստանում արևմտյան երկրներից։