Ադրբեջանի Ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան կդիմի ՈւեՖԱ և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի «սադրանքի կապակցությամբ»։
Մխիթարյանն իտալական «Ինտերի» YouTube-յան ալիքում Where Are You From հաղորդաշարի շրջանակում, պատմելով իր մասին, նկարել է Հայաստանի քարտեզն Արցախի հետ միասին և ցույց տվել, թե որտեղ է գտնվում Երևանը։
Ադրբեջանը բողոքում է, թե Մխիթարյանը, «նկարելով Հայաստանի քարտեզը, ներառել է նաև Ղարաբաղը՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքը», գրում է Haqqin.az-ը։
«Ադրբեջանի Ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան տեղյակ է սադրանքի մասին։ Ասոցիացիան արդեն սկսել է համապատասխան ընթացակարգերը։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նախապատրաստվելուն պես, կուղարկվեն ՈւեՖԱ և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա»,-ասվում է հայտարարության մեջ։