Ավարտվել է Հայաստանի սամբոյի առաջնությունը, որը տեղի էր ունենում ապրիլի 18-19 ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Ինչպես հաղորդելէ PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը, առաջնության արդյունքներով Եվրոպայի առաջնությունում կձեւավորվի Հայաստանի հավաքականի կազմը, որը կընթանա մայիսի 14-18-ը Միլանում:
Հայրապետյանի խոսքերով, ֆինանսական խնդիրների պատճառով հետաձգվել է ուսումնա-մարզական հավաքը, որը պետք է տեղի ունենար Արմավիրում (Ռուսաստան): Դրա համար Հայաստանը Երեւանում կպատրաստվի ԵԱ-ին:
Առաջնության արդյունքներով Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացան`
Աղասի Նազունց – ք/կ 52 կգ (Աբովյան«ԲԿՄԱ»)
Վահան Վարդանյան – ք/կ 57 կգ(Գյումրի)
Վահան Հովհաննիսյան – ք/կ 62 կգ (Գյումրի)
Դավիթ Խաչատրյան – ք/կ 68 կգ(Գյումրի)
Արմեն Սվկվնյան – ք/կ 74 կգ (Վանաձոր «ԲԿՄԱ»)
Աշոտ Դանիելյան – ք/կ 90 կգ (ԼՂՀ)
Արմեն Իսպիրյան – ք/կ 100 կգ (Աբովյան)
Անդրանիկ Կարգանյան – ք/կ 100 կգ (Աբովյան)