AM
8 Փետրվար 2023 - 14:06 AMT

Հայ փրկարարները հասել են Սիրիա

Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանի կառավարության կողմից Սիրիայի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ուղարկված օդանավը։

Նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ է ժամանել 29 հայ փրկարար, հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը։

Հալեպի օդանավակայանում Հայաստանից ժամանած օդանավին դիմավորելու էին եկել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչները և այլ պաշտոնատար անձինք։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։