AM
9 February 2023 - 12:04 AMT

Մեքսիկայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատն ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: Այդ մասին հայտնում է Մեքսիկայում ՀՀ դեսպանությունը։

Միաժամանակ, Սենատը հորդորել է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանն աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։